-
14.11.2014|
21:27
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Ղարաբաղի պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանն ասել է, որ հակառակորդի կողմից կրակահերթերն ակտիվացել են հատկապես երկու օր առաջ տեղի ունեցած ողբերգության վայրում։ Հայկական կողմը դեռ չի կարողանում մոտենալ ուղղաթիռի կործանման վայրին։
-
14.11.2014|
00:31
Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով խոցվել է ԼՂՀ ՌՕՈՒ «ՄԻ-24» ուղղաթիռը:
-
13.11.2014|
17:35
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարություն է տարածել ադրբեջանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի կործանման առնչությամբ:
-
13.11.2014|
17:34
Համանախագահները խորապես անհանգստացած են այն իրադարձություններով, որոնք ծնեցին այս արտառոց միջադեպը, որը առաջինն է հրադադարի հաստատումից հետո՝ նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի մամուլի հաղորդագրությունում:
-
13.11.2014|
17:33
Ադրբեջանում գտնվող Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ ղարաբաղյան հարցը չպետք է կարգավորվի ռազմական ճանապարհով:
-
13.11.2014|
17:32
Լեռնային Ղարաբաղում լայնածավալ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում: Twitter-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի կործանմանը, գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը:
-
13.11.2014|
17:26
Ադրբեջանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը համատեղ մեծամասշտաբ օպերատիվ զորավարժություններ են սկսել։
-
13.11.2014|
17:23
Կասկածներ կան, որ խոցված ուղղաթիռի անձնակազմից որևէ մեկը կարող է ողջ լինել, ճշտել դեռևս չի հաջողվում, քանի որ ադրբեջանական կողմը ուղղաթիռի ընկնելու վայրը ինտենսիվ կրակահերթի տակ է պահում:
-
13.11.2014|
17:21
Երեկ ղարաբաղա -ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռի խոցմամբ պայմանավորված, իրադրությունն առաջնագծում լարվել է, տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:
-
13.11.2014|
17:20
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից ստացված տեղեկատվության համաձայն` հակառակորդը շարունակում է լարված պահել իրավիճակը սահմանին, որը հնարավորություն չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին, րոպեներ առաջ Ֆեյսբուքում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: